HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Արմավիրի մարզպետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում է ներկայացրել Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը: Նա կառավարության որոշմամբ մարզպետ է նշանակվել  այս տարվա հունիսի 8-ին: Թեև Գագիկ Միրիջանյանն անկուսակցական է, սակայն մարզպետ է նշանակվել ԲՀԿ-ի քվոտայով:

Երեկ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ աշխատանքից ազատվելու են ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի քվոտայով նշանալված բոլոր նախարարներն ու մարզպետները: Վերջիններիս աշխատանքից ազատելու հարցը կքննարկվի կառավարության ռաջիկա նիստի ժամանակ:

Գագիկ Միրիջանյանն իր հրաժարականը պայմանավորել է «երկրում ստեղծված քաղաքական իրավիճակով»: «Հետք»-ի հարցին, թե հնարավոր է շարունակի պաշտոնավարել՝ առանց ԲՀԿ-ի քվոտայի, Գագիկ Միրիջանյանը կարճ պատասխանություն տվեց՝ ակնարկելով, որ այդպես չի լինի. «Պատասխանեմ հակիրճ, ես Միրիջանյան Գագիկն եմ»:

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով այսօր աշխատանքից ազատվել են թվով 6 նախարարներ: Վարչապետի առաջարկով և նախագահի հրամանագրերով պաշտոններից ազատվել են արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Լևոն Վահրադյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter