
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է համաներում հայտարարելու նախագիծ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է համաներում հայտարարելու հարց։ Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ հարցի քննարկումը լինելու է գաղտնի ռեժիմով, որից հետո խորհրդարանում պետք է լինի դռնփակ քննարկում։
«Քննարկումը պետք է լինի դռնփակ, տրամաբանական չի լինի, եթե կառավարության նիստում դռնբաց քննարկվի, հետո ԱԺ հանձնաժողովի նիստում դռնփակ»,- ասաց Փաշինայնը։
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել և պետք է խնդրեն խորհրդարանին վաղը հրավիրել արտահերթ նիստ, որպեսզի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կապակցությամբ երկու օր հայտարարվի ոչ աշխատանքային։
«Ոստիկանության եզրակացությունն այն է, որ շատ ավելի ճիշտ կլինի, որ այդ երկու օրը հայտարարվի ոչ աշխատանքային»,- ասաց Փաշինյանը, ապա նիստի օրակարգը դրվեց քվեարկության և հաստատվեց։
Մեկնաբանել