HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Փամբուխչյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքին վերաբերող հարցեր

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 4-ին ընդունեց մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների։ Նրանք իրենց մտահոգությունները ներկայացրին աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքի, դրանց ներկրման և շահագործման հետ կապված մի շարք խնդիրների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է նախարարության լրատվական ծառայությունը:

Կարծիքներ հնչեցին, որ օրենքն ընդունվել է որոշակի հապճեպությամբ, բացի այդ, արգելքը հանգեցրել է նրան, որ ներկրողների կողմից Վրաստանում ղեկային տեղաբաշխումը փոխելու որոշակի մեխանիզմ է ձևավորվել։ Եվ քանի որ այն իրականացվում է չլիցենզավորված տարբերակով, ոչ պրոֆեսիոնալ մակարդակով, շատ ավելի վտանգավոր է, քան աջ ղեկով մեքենաների շահագործումը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին խնդրի կարգավորման մի շարք տարբերակներ։

Արմեն Փամբուխչյանը ՀԿ-ների ներկայացուցիչներին առաջարկեց ներկայացնել խնդրի կարգավորման այնպիսի լուծումներ, որոնք չեն հակասի օրենքի դրույթներին։ Նա պատրաստակամություն հայտնեց օբյեկտիվ և իրատեսական առաջարկությունները ներկայացնել կառավարություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter