HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Զեյնալյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանին

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ գործունեության համար, բարձր գնահատել նրա ներդրումը հայ-ամերիկյան բազմաոլորտ փոխգործակցության համատեքստում և հույս հայտնել, որ դեսպանը Հայաստանից հեռանում է լավ տպավորություններով:

Դեսպան Միլսը պատիվ է համարել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան լինելը, և մեծապես արժևորել դեսպանության ու արդարադատության նախարարության սերտ համագործակցությունը: «Հատկապես ողջունելի է, որ նախարարության գերակա խնդիրների շարքում է կոռուպցիայի դեմ պայքարը, ինչը գերակայություն է նաև մեզ համար, և մենք կշարունակենք աջակցել այդ հարցում»,- նշել է ԱՄՆ դեսպանը:

Հանդիպման ավարտին նախարարն ու դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության ապահովմանը, ընտրական համակարգի բարելավմանը և այլն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter