HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ-ն կանխել է առանձնապես խոշոր չափերի գումար շորթման փորձը

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ դստեր մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով Երևան քաղաքում բնակվող երիտասարդ անձն իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով գումար:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` շորթումը կատարող անձը, տևական ժամանակ կապի մեջ գտնվելով տուժողի հետ, վերջինիս իմացությամբ տեսանկարահանել է իրենց շփումների առանձին դրվագներ, որից հետո կապ է հաստատել ընկերուհու մոր հետ և նրանից պահանջել 6 մլն ՀՀ դրամ`սպառնալով դստեր մասին արատավորող տեղեկություններ պարունակող տեսագրությունները հրապարակել համացանցում:

Պահանջված գումարի մի մասը ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո փոխանցվել է նշված անձին, որից անմիջապես հետո նա բերման է ենթարկվել:  

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով /առանձնապես խոշոր չափերի շորթումը/: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter