Հայաստանի հավաքականը աշխարհում 45-րդն է
ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների համաշխարհային վարկանշային դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանը 2012-ը սկսել է 45-րդ տեղով, ինչը 1 աստիճանով բարձր է 2011-ի դեկտեմբերյան ցուցանիշից: Լավագույն տասնյակում փոփոխություններ չկան. առաջին եռյակն էլ այսպիսին է՝ Իսպանիա, Հոլանդիա, Գերմանիա: Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում մեր մրացկիցներից լավագույն ցուցանիշն ունի Իտալիան (9), Դանիան 11-րդն է, Չեխիան՝ 31-րդը, բուլղարները հանգրվանել են 83-րդ, իսկ մալթացիները՝ 156-րդ տեղերում:
Փետրվարյան ընկերական խաղերում Հայաստանի առաջիկա մրցակիցներից Սերբիան 27-րդ տեղում է, իսկ Կանադան՝ 74-րդ:
Մեր հարեւաններից լավագույն ցուցանիշը թուրքերինն է՝ 27, այնուհետեւ իրանցիներինը՝ 44, վրացիներն (76) ու ադրբեջանցիները (111) բավականին հետ են մնում Հայաստանից: Հաջորդ աղյուսակը կհրապարակվի փետրվարի 15-ին:
Լուս.՝ Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել