HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահին

Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ:

Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմը, Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի ավելի քան 70 երկրներից պետական, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների, ովքեր քննարկումներ են ունենում միջազգային անվտանգության քաղաքականությանն առնչվող հարցերի, մասնավորապես անվտանգության ներկա եւ ապագա մարտահրավերների շուրջ:

Նախագահ Սարգսյանը եւ դեսպան Իշինգերը կարեւորել են անվտանգության հարցերի շուրջ հանգամանալից քննարկումների անցկացումը, համաշխարհային, այդ թվում՝ տարածաշրջանային առկա խնդիրներին երկխոսության միջոցով լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:

Դեսպան Իշինգերը հրավիրել է նախագահ Սարգսյանին՝ ելույթ ունենալու Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովում։

Հանրապետության նախագահը նշել է, որ տարեցտարի Մյունխենի անվտանգության համաժողովն ավելի ներկայացուցչական եւ ազդեցիկ է դառնում, իսկ քննարկվող խնդիրներն արտացոլում են միջազգային անվտանգության ոլորտում արդի մարտահրավերները: Նա կարեւորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը համաժողովի՝ որպես միջազգային կարեւորագույն հարթակներից մեկի կայացման գործում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter