
Բնապահպանական և մյուս քաղաքացիական շարժումների սկզբունքային մոտեցումը մեզ պետք է նաև արդար ընտրություններ կազմակերպելու համար. «Խոսքի իրավունք»
«Խոսքի իրավունք» միավորումը ողջունում է այն հանգամանքը, որ հակառակ ամեն տեսակի սադրանքների Թեղուտի համար պայքարող էկոակտիվիստները շարունակում են մնալ համառ իրենց պայքարում: Սա իսկապես գիտակից և առողջ հասարակության զարթոնք է:
Ցանկալի է նման պայքար սեփական իրավունքների համար տեսնել նաև սոցիալ-տնտեսական խնդիրների պարագայում: Ամեն օր տեղի են ունենում թանկացումներ, որոնք խայտառակ չափերի են հասել: Անհրաժեշտ է ստեղծել սոցիալական հզոր շարժումներ, որոնք կպայքարեն օրեցօր խորացող սոցիալան բևեռացման և անարդարությունների դեմ:
Բնապահպանական և մյուս քաղաքացիական շարժումների սկզբունքային մոտեցումը մեզ պետք է նաև արդար ընտրություններ կազմակերպելու համար: «Խոսքի իրավունք» միավորումը առաջարկում է ԿԸՀ-ին առաջիկա մայիս ամսին կայանալիք խորհրդարանական և հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդի կարգավիճակում ներառել նաև օրինակ Մարիամ Սուխուդյանին, մյուս էկոակտիվիստներին կամ «Չենք լռելու» շարժումից մեկին: Նրանք բազմիցս ապացուցել են իրենց անկաշառ և սկզբունքային լինելը: Նրանք ամեն օր չեն երևում հեռուստաալիքներով, սակայն ունեն մեծ հասարակական վստահություն: Վստահ ենք՝ նրանք դեմ կլինեն մեր այս առաջարկին, սակայն հավատացեք՝ սա պետք է ընտրություններ կոչվող երևույթի նկատմամբ ավելի մեծ վստահության համար:
«Խոսքի իրավունք» միավորում
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել