HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին:

Այս մասին տեղեկացնում է Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինԸ։

Ողջունելով հյուրին՝ պետական նախարարը շնորհավորել է նրան Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ կառույցի անվան շուրջ ստեղծված ժամանակավոր դժվարությունները արագ կհաղթարավեն, ու կվերականգնվի բնականոն աշխատանքը: Այդ հարցում Գ. Մարտիրոսյանը հայտնել է Արցախի իշխանությունների և ժողովրդի լիակատար աջակցությունը՝ նշելով, որ «Հայաստան» հիմնադրամի ներկայությունը Արցախում ամենուր է, և անգնահատելի է նրա դերը հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարձր աջակցության համար՝ Հ. Արշամյանը համոզմունք է հայտնել, որ բաց և թափանցիկ աշխատանքի շնորհիվ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ անվստահության մթնոլորտը շուտով կվերանա՝ նոր ընթացք հաղորդելով իրականացվող ծրագրերին: Նրա խոսքով՝ Արցախում նոր աշխատատեղերի ապահովման և տնտեսության մեջ արդյունքի ավելացման նպատակով քննարկվում է նաև արտադրական ենթակառուցվածքների ստեղծումը: Պետնախարարը ողջունել է գաղափարը և հայտնել կառավարության պատրաստակամությունը այն ծրագրային տեսքի վերածելու համար:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ընթացիկ ծրագրերի արդյունավետության բարձրացման, դրանց ընդլայնման և փոխհամագործակցության խորացման այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter