HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ գործարարներին

Վերջին տարիներին ահռելի չափերի է հասել մեր հայրենիքի բնության ավերումն ու բնական ռեսուրսների անխնա շահագործումը: Չկա բնապահպանական որեւէ ոլորտ, որտեղ ճգնաժամային իրավիճակ չլինի:

Այս պայմաններում, ՀՀ իշխանությունները, բնության ավերումը կանխարգելելու եւ երկրի բնական ռեսուրսները բանական օգտագործելու ուղիով շարժվելու փոխարեն, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ /հատկապես Համաշխարհային բանկի/ որդեգրել են բոլոր հասանելի հանքավայրերը շահագործելու եւ ռեսուրսները Հայաստանից արտահանելու քաղաքականություն: Երկիրը բռնել է էկոգաղութացման եւ հարուստերկրների հանքահումքային կցորդի վերածվելու ճանապարհ: Այս ընթացքին նպաստում է տեղի օլիգարխիկ համակարգը /անկախ կուսակցականպատկանելիությունից/, որը հաջողությամբ սերտաճել է արտերկրի նմանատիպ համակարգերի հետ:

Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում' 30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը' այդ թվում' 22 մետաղական: Միայն 2004-2011թ.թ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրությունների համար տրվել է 221 լիցենզիա, իսկ 2003-2011թ.թ. օգտակար հանածոների արդյունահանման համար՝ 522 լիցենզիա: Ստացվում է, որ հաստատված օգտակար հանածոների հանքավայրերի առյուծի բաժինը շահագործվում է կամ պատրաստվում է շահագործման...

Այս իրավիճակն ուղեկցվում է բնակչության, հատկապես գյուղական համայնքների «կամավոր» ճորտացմամբ կամ արտագաղթով, քանի որ.

1. ՀՀ բնակչության, հատկապես փոքր համայնքների գյուղացիների սոցիալ-տնտեսական վիճակը գնալով վատանում է՝ աշխատատեղերիբացակայության, տնտեսության խիստ մոնոպոլացման եւ այլ երկրներից, օրինակ, Թուրքիայից, պատրաստի արտադրանքի ներմուծման մեծ ծավալների պատճառով,

2. Պետության կողմից փոքր եւ միջին բիզնեսի աջակցման ծրագրերն անարդյունավետ են, որի մասին է խոսում նաեւ այն փաստը, որ վերջինմեկ-երկու տարիների ընթացքում բազմաթիվ ընկերություններ Հայաստանից տեղափոխվեցին հարեւան Վրաստան, ավելին՝ տնտեսության աջակցման անվան տակ իշխանություններն ավելի են ամրապնդում օլիգարխիկ համակարգը՝ նրանց տալով հարկային եւ վարկայինարտոնություններ,

3. Պետության կողմից հատկապես գյուղատնտեսության զարգացմանը խթանող որեւէ իրական գործողություն չի կատարվում, այլ արվում ենցուցադրական քայլեր,

4. Բավարար չեն գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման հզորությունները, որի արդյունքում գյուղացիներն իրենց արտադրանքը շատ դեպքերում չեն կարողանում իրացնել, հասու չեն նաեւ շուկաները, ինչը բերում է նաեւ չմշակվող հողատարածքների աճին եւ այլն:

Փաստորեն, մեր նորօրյա հանքատերերը, որոնց մեջ մեծ տոկոս են կազմում նախկին եւ ներկա պաշտոնյաները, պատգամավորները կամ նրանցմերձավորները, օգտվելով պետության «մեղմ» քաղաքականությունից եւ բնակչության ծայրահեղ աղքատ իրավիճակից, նոր աշխատատեղերստեղծելու անվան տակ, հեշտությամբ տիրանում են երկրի հարստությանը եւ բնակչությանն օգտագործում որպես սեւագործ բանվորներ: Հանքավայրերում աշխատող բնակչության մոտ ստեղծվել է այսպիսի մի կարգախոս. ավելի լավ է թունավորվենք, քան սովից մահանանք:

Այսպես այլեւս չի կարող շարունակվել:

Մենք՝ Թռչկանցիներս, կոչ ենք անում բոլոր հայրենասեր գործարարներին, Հայաստանի խոցելի համայնքներում, հատկապես նոր հանքավայրերիմերձակա գյուղերում, սկսել իրականացնել տնտեսական ծրագրեր, որոնք կստեղծեն այլընտրանքային, իրական եւ կայուն աշխատատեղերբնակչության համար: Այս ծրագրերը կարող են լինել թե՛ գյուղատնտեսական արտադրանքի ավելացման եւ իրացման, թե՛ դրանց վերամշակման, թե՛թեթեւ արդյունաբերության զարգացման,թե՛ ցանկացած այլ ոլորտներում:

Հավատացեք, մեր զրույցները հանքավայրերում «ստիպողաբար» աշխատող մեր հայրենակիցների հետ փաստում են, որ իրենք ստիպված են գնումայդ քայլին, քանի որ չկա այլընտրանք:

Ստեղծելով տնտեսական այլընտրանք, մենք կկարողանանք էլ ավելի արդյունավետ դարձնել մեր արդար պայքարը հանուն հայրենիքի փրկության եւժողովրդի բարեկեցության:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter