HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղազախստանում ավարտվել է «Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը

Հոկտեմբերի 5-ին ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների ներգրավմամբ Ղազախստանի Հանրապետության տարածքում անցկացված «Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-ռազմավարական զորավարժության ընդհանուր մտահղացման շրջանակներում անցկացված «Որոնում-2018» մարտավարական-մասնագիտական զորավարժությանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի հետախուզական ծառայությունների և հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Զորավարժության հիմնական նպատակը հատուկ նշանակության ստորաբաժանումների, խառը հետախուզական խմբերի մարտական կիրառման համատեղ պլանավորումն էր, գործողությունների համադրումը և գործնական կիրառումը լեռնային և սահմափակ տեսանելիության պայմաններում` ստորաբաժանումների դեսանտավորմամբ և մարտական կրակի կիրառմամբ:

Զորավարժության փուլերն անցկացվել են Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի հինգ զորավարժարաններում և երկու ուսումնական կենտրոններում:

«Որոնում-2018»-ի եզրափակիչ փուլին խաղարկվել են գիշերային տեսանելիության պայմաններում հետախուզական ստորաբաժանումների գործողություններ մարտական կրակի, հետախուզական կրակային և հարվածային համակարգերի կիրառմամբ:

Զորավարժության հրամանատարության գնահատականով` առաջադրված ուսումնա-մարտական խնդիրներն ամբողջությամբ կատարվել են: Մասնակից պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինծառայողները գործնական հմտություններ են ձեռք բերել ՀԱՊԿ միացյալ խմբավորման կազմում ուսումնա-մարտական խնդիրներ կատարելիս ստորաբաժանումների ղեկավարման, փոխգործակցության և համակողմանի ապահովման կազմակերպման ուղղությամբ:

«Որոնում-2018» մարտավարական-մասնագիտական զորավարժությանը ներգրավված էին ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ երեք հազար զինվորականներ, ավելի քան 500 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում` ավիացիոն և հետախուզական միջոցներ, անօդաչու թռչող սարքեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter