Ձերբակալվել է դատահոգեբուժական փորձագետը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է ՀՀ ԱՆ միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի նախագահը:
Նա կասկածվում է ՀՀ քր. օր-ի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք կատարելու՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքով՝ շահադիտական դրդումներով առանձնապես խոշոր չափի գումար' 6000 ԱՄՆ դոլար ստանալու դիմաց մեղադրյալ Բ.Ա-ի օգտին կեղծ եզրակացություն տալու մեջ:
Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել