HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2018 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան Կոտայքի մարզի Զովունի գյուղի տարածքում գտնվող քարի արտադրամասում հայտնաբերվել է Հ․ Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։ Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Կատարվածի առթիվ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter