HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետնախարար Մարտիրոսյանը Ներդրումային հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 8-ին այցելել է Արցախի Ներդրումային հիմնադրամ և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ պետական նախարարը նշել է՝ Ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հոկտեմբերի 5-ին բավարարել է նախկին գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու խնդրանքը, և նոր որոշմամբ այդ պաշտոնին է նշանակվել Քաջիկ Խաչատրյանը: Նա շնորհակալություն է հայտնել Ա. Միրզոյանին երկարամյա և արդյունավետ գործունեության համար՝ նշելով, որ այդ տարիներին մեծ է եղել Ներդրումային հիմնադրամի ունեցած դերակատարությունը հանրապետությունում փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության և հիփոթեկային շուկայի կայացման գործում:

Ներկայացնելով նոր ղեկավարին՝ Գ. Մարտիրոսյանը մասնավորապես նշել է, որ Ք. Խաչատրյանն ունի պետական կառավարման մեծ փորձ, ինչպես նաև, աշխատելով բանկային ոլորտում, քաջատեղյակ է ֆինանսական շուկային: Նա հույս է հայտնել, որ նոր ղեկավարի ունեցած փորձն ու գիտելիքները կծառայեցվեն Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության շարունակական բարձրացմանը և կապահովեն սպասվող արդյունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter