
Ֆրանկոֆոնիայի ավանը ներկայացնում է մշակութային բազմազանությունը
Լիանա Սայադյան, Սարո Բաղդասարյան
Երեւանի Ազատության հրապարակում երեկվանից եռուզեռ է` երգ, պար, պոեզիա, հագուստի եւ տարատեսակ արտադրանքի ցուցադրություն, կինոյի եւ թատրոնի վարպետաց դասեր, շոկոլադի եւ խմիչքի համտես. բացվել է Ֆրանկոֆոնիայի ավանը:
Հայաստանը, որը հյուրընկալում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, տաղավարներ է հատկացրել 20 ֆրանկոֆոն երկրների` իրենց մշակույթն ու կենցաղը, կրթական եւ տնտեսական նվաճումները, այդ ոլորտներում համագործակցության հնարավորությունները ներկայացնելու համար:
Ավանի մասնակից երկրների շրջանակը մեծ է` Լիբանան, Արաբական միացյալ էմիրություններ, Ֆրանսիա, Կոտ դ´Իվուար, Կանադա, Լեհաստան, Ռուանդա...
Հայաստանն ունի ամենամեծ տաղավարը, որտեղ ներկայացված են մեր երկրի բերքն ու բարիքը, արվեստն ու արհեստը, ստեղծարարությունը մշակույթի եւ տեխնոլոգիաների ոլորտում:
Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել