HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հետ քննարկվել են Երևանի հետ համագործակցության ուղղությունները

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղակայված ֆրանկոֆոն ավանում  քննարկվել են Երևանի համագործակցության ուղղությունները՝ հիմնական գործընկեր Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը:

Ողջունելով ներկաներին՝ Դավիթ Գևորգյանը նշել է, որ այս տարի լրանում է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիային Երևանի անդամակցության երեսնամյակը, և այդ ընթացքում մայրաքաղաքում կյանքի են կոչվել կրթամշակութային մի շարք ծրագրեր: Մասնավորապես, Երևանի հ.119 ավագ դպրոցի նոր մասնաշենքի կառուցում,  2011-2015թթ. ընթացքում լինգաֆոնային դասարանների  բացում  հ. 48,  հ. 78 ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման դպրոցներում, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցում, իսկ Ավ. Իսահակյանի անվան և Նոր-Նորքի կենտրոնական գրադարանններում՝ գույքի  ձեռքբերում, ֆրանկոֆոն անկյունների  ստեղծում: Հեռանկարում Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի համաֆինանսավորմամբ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի պատմամշակութային արժեքների պապանման, հետազոտման և վերստեղծման, տուրիստական նոր երթուղիների մշակման ծրագիրն է:

Հանդիպման ընթացքում Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի քարտուղարության անունից հանդես է եկել Ժյուլի Գիյոմը, ով նաև նշել է, որ Երևանի հետ ծավալված սերտ համագործակցությունը մեծ հեռանկար ունի, որի համատեքստում կշարունակվեն կյանքի կոչվել մի շարք ծրագրեր ու գաղափարներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter