HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մասին «Հետք»-ի հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերտառությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք չեն կատարել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված ծառայողական պարտականությունները՝ չեն նախազգուշացրել կառուցապատողին նշված առանձնատան շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: «Դրա հետևանքով բացառվել է 357 մլն դրամ նախահաշվային արժեք ունեցող շինության կառուցապատողին  օրենքով սահմանված կարգով դրա մեկ տոկոսի, այն է՝ 3.570.870 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը՝ համայնքին պատճառելով նույնքան դրամի նյութական վնաս:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում համայնքի օրինական շահերին էական վնաս պատճառելու փաստի առթիվ 2018թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռությունից ելնելով ծառայողական պարտականությունները 
չկատարելու),  որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչին»,- ասված է գլխավոր դատախազության պատասխանում:

Թարմացված

Գլխավոր դատախազությունից բացի մենք հարցում էինք ուղարկել նաև Երևանի քաղաքապետարան՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս է ստացվել, որ տարիներ շարունակ կառուցված առանձնատան համար շինթույլտվությունը տրամադրվել է միայն 2018թվականին:

Քաղաքապետարանի պատասխանում ասված է.«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի, Կ.ՈՒլնեցու փողոցի հ.32/11 և հ.32/12 հասցեներում բնակելի առանձնատան կառուցման համար՝ կառուցապատող Սուրիկ Խաչատրյանին համապատասխան շինարարության թույլտվություն է տրամադրվել դեռևս 2009 թվականին, որով նախատեսված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու ժամկետը ՀՀ օրենսդրությամբ գործող ընթացակարգերին համապատասխան հետագայում ենթարկվել է երկարաձգման՝ նոր տրված շինարարության թույլտվությունների միջոցով: Ինչ վերաբերում է 08.06.2018թ. տրված հ.01/18-Խ-1169-598 շինարարության թույլտվությանը, ապա հիմք ընդունելով ՀՀ կառավարության 19.03.2015թ. թիվ 596-Ն որոշման Հավելված N 1-ով հաստատված կարգի 114-րդ և 124-րդ կետերի պահանջները, դրա տրամադրման միջոցով երկարաձգվել է 11.11.2010թ. տրվածհ.01/18-Խ-1238-685 շինարարության թույլտվության ժամկետը, որով կառուցապատողին հնարավորություն է ընձեռնվելշինարարական աշխատանքների ավարտից հետո՝ սահմանված ընթացակարգով ապահովել նաև կառուցապատվող օբյեկտիհամար համապատասխան ավարտական ակտի (շահագործման թույլտվություն) ձևակերպման գործընթացը: Տեղեկացնում եմ նաև, որ հիշյալ հասցեների կառուցապատման աշխատանքները փաստացի ավարտված են»:

Երևանի քաղաքապետարանը նախկինում մեր հարցումներին ի պատասխան հայտնել էր, որ 2012 թ-ին նախորդող տարիներին տրամադրված շինթույլտվություններին մասին տեղեկություն չի կարող տրամադրել:

Մեկնաբանություններ (1)

mahmouzian
Yerevan municipality employees were lax .no they got pay to close they eyes .him nail him for what he did when he was governor in Syunik .he stole the peoples.he stole Armenia .look at this house plus the rest should go back to . Armenia. he belong in jail .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter