HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Դատախազությունն ուսումնասիրում է պաշտոնյաների կողմից 60 հա անտառ սեփականաշնորհելու հանգամանքը

Պաշտոնատար անձանց կողմից Ծաղկաձորում անտառային հողակտորներ գնելու մասին «Հետք»-ի հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսել: Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

««Հետք» էլեկտրոնային թերթի 2018թ. սեպտեմբերի 28-ի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման մեջ նշված հանգամանքների առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից կատարվող ուսումնասիրության շրջանակներում  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից և Հրազդանի համայնքապետարանից պահանջել է տեղեկատվություն և փաստաթղթեր»,- փոխանցեցին գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ  ուսումնասիրության արդյունքների մասին լրացուցիչ կհայտնեն:

«Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հոդվածում «Հետք»-ը կարողացել էր պարզել, թե ինչպես է հատուկ պահպանվող տարածքը դարձել նախկին պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց, երբեմն էլ հենց պաշտոնյաների սեփականությունը: Գործարքի արդյունքում հողակտորներ են ձեռք բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին, ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կինը, Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի կինը, Արամ Դանիելյանի նախկին խորհրդականի որդին, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի մերձավորները, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ կապ ունեցող անձինք, Դանիայի Թագավորությունում ՀՀ նախկին դեսպան Հրաչյա Աղաջանյանը և այլք:

Մեկնաբանություններ (2)

Պետրոս
Այդ այլանդակությունը սկսվեց այն ժամանակից, երբ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանին հրապարակորեն դիտողություն արեց.«Փողի վրա նստած պետբյուջեից փող եք ուզում»: Դրան հաջորդած տարիներին սկսվեց եւ թափ առավ Հայաստանում հնարավոր ամեն ինչ վաճառելու մղձավանջը: Վերոհիշյալ անտառային տարածքների վաճառքը նույնպես դրանց թվում է;
Գեւորգ
«Հետք» - ին ազգովի պիտի շնորհակալ լինենք այս եւ շատ այլ հանցագործություններ ջրի երես հանելու համար: Իսկ ՀՈՂԻ սեփականության հետ ընդհանրապես անթույլատրելի պիտի լինի խաղալ, դա ամենալուրջ հարցն է ցանկացած երկրի ու պետության համար (իհարկե, լուրջ պետության դեպքում:) Օրինակի համար, ԱՄԷ - ում ավազ ու անապատ է միայն, բայց գնա ու միլոններ առաջարկիր իրենց՝ մի մետր հող (ավազ!) չեն վաճառի քեզ որպես սեփականություն: Տուն կարող ես սարքել կամ առնել, սակայն տակի հողը պետությանն է: Որոշակի ժամանակից հետո քեզ կարող են ասել տունդ պիտի քանդես ու հողը հետ հանձնես: Իսկ մեր չտես, անգետ ու ագահ սրբապիղծների համար արգելք չէր մնացել - հող, ջուր, սար, անտառ, օրենք, իրավունք - ամեն ինչը վաճառքի տակ էին դրել՝ միայն փող ցույց տվող գտնեին: Պիտի աղոթենք, երեւի մի 5-10 տարի հետո հայաստանից վայաստան կմնար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter