
Սամվել Մայրապետյանի գործով «խորհրդավոր լռությունը» շարունակվում է
Արդեն մեկ օր է` Հ2 հեռուստաընկերության սեփականատեր, «Տոյոտա Երևանի» տնօրեն Սամվել Մայրապետյանը ձերբակալված է, սակայն իրավապահ մարմինները նրա ձերբակալման լուրից բացի այլ տեղեկություններ չեն հայտնում:
Մենք այսօր բազմիցս փորձել ենք ՀՔԾ լրատվական ծառայությունից ճշտել՝ ինչ գործով է Մայրապետյանը ձերբակալվել, ի՞նչ կարգավիճակ ունի, արդյոք նրա հարազատներն օրինական կարգով տեղյակ պահվե՞լ են նրա ձերբակալման, գտնվելու վայրի մասին: Սակայն վերը նշված բոլոր հարցերին տրվող միակ պատասխանն այն է, որ ՀՔԾ-ն այս պահին անհրաժեշտ չի համարում հրապարակային դարձնել, թե Մայրապետյանն ինչ գործի շրջանակներում է ձերբակալված:
Նույն պատասխանն է տրվել նաև մեր հարցին` արդյոք հայցվող տեղեկությունները քննություն իրականացնող մարմինը համարո՞ւմ է նախաքննական գաղտնիք:
Նշենք, որ Մայրապետյանը հայտնի է, որպես Երևանում մի շարք էլիտար շենքերի սեփականատեր, ընկալվում է որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2007-2008 թվականների Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած, հետագայում ՀՀ փոխվարչապետ դարձած Արմեն Գևորգյանի մերձավոր:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել