HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Միրզոյանը հանդիպել է մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ԿԱռավարության պաշտոնական կայքը հայտնում է, որ այսօր տեղի է ունեցել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հերթական հանդիպումը մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հետ կապված հարցերը:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Միրզոյանն անդրադարձ է կատարել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին ու գործընթացներին և վերահաստատել ս.թ. դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:

Դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները ևս վերահաստատել են իրենց աջակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում:

Կարևորվել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՄԻԿ փորձագիտական աջակցությունն օրենսդրական բարեփոխումներին: Քննարկվել են նաև ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական աջակցությանն ու իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter