HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործնական սեմինար լրագրողների համար՝ տվյալների անվտանգության գործիքների վերաբերյալ

«Վտանգված անվտանգություն», զրույց և գործնական սեմինար լրագրողների համար տվյալների անվտանգության գործիքների վերաբերյալ Ռոբերտո Գոմես Լարեսի (Գերմանիա) և Ռուտա Վիմբայի (Գերմանիա) հետ:

Սեմինարի օրը՝ հոկտեմբերի 17-ին,  ժամը՝ 10:00, տևողությունը՝ 4-5 ժամ:

Անցկացման վայրը՝ «Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոց», Պիկասո սրահ:

Սեմինարի լեզուն՝ անգլերեն և զուգահեռ հայերեն թարգմանությամբ: 

Գրանցվելու համար գրեք՝ [email protected]ին՝  վերնագրի տողում նշելով «Վտանգված անվտանգություն» սեմինարի անվանումը: Գրանցվել կարող եք մինչև հոկտեմբերի 15-ը: 

N-vestigate ցանցի (Գերմանիա) դասավանդողների հետ միասին բացահայտեք առցանց հաղորդակցության սովորույթների վերաբերյալ առկա առասպելներն ու ճշմարտությունները կեսօրյա այս գործնական սեմինարի միջոցով, որի ընթացքում կհամադրվեն ներկայացումը (պրեզենտացիան), կլոր սեղան քննարկումը և հետաքննող լրագրության համատեքստում բաց աղբյուրներից  գործիքների օգտագործման և տվյալների անվտանգության վերաբերյալ գործնական աշխատանքը։

Սեմինարը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տվյալների պաշտպանության ռիսկերին, ուսումնասիրել առցանց հաղորդակցման և տվյալների պահպանման համար օգտագործվող գործիքների խոցելի կողմերը, մարտահրավեր է նետում սեփական հաղորդակցման սովորույթներին, հրավիրում է քննարկել Open Source գործիքների դրական և բացասական կողմերը և հենց տեղում փորձարկել դրանք , օրինակ՝ NextCloud-ը: Բացի այդ, կներկայացվի n-vestigate ցանցը, որը միավորում է Արևելյան Եվրոպայի հետաքննող լրագրողներին:

Սեմինարն անդրադառնալու է ՏՏ անվտանգության վերաբերյալ գիտելիքների  և իրազեկվածության ոչ բավարար լինելու խնդրին ` ուսումնասիրելով ներկայումս օգտագործվող հաղորդակցության հիմնական հարթակների ռիսկերը, որոնք առկա են անգամ զգայուն թեմաների արծարծման դեպքում: Արդյոք պատճառն այն է, որ անդրսահմանային հետազոտությունների կարիքների և հետաքննող լրագրողների կողմից օգտագործվող հաղորդակցության գործիքների միջև բաց կա: Պատճառները բացահայտելու համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է ուսումնասիրել հաղորդակցման սովորությունները, ներկայացնել հնարավորությունները, պրակտիկ փորձի հնարավորություն տալ և քննարկում խթանել: Մենք գտնում ենք, որ միայն սերտ համագործակցությամբ, կարիքների վրա հիմնված և ներքևից վեր բխող մոտեցմամբ է, որ կարող ենք լուծումներ գտնել աշխատանքի պայմանների բարելավման և, հետևաբար, հետաքննող լրագրության զարգացման ուղղությամբ։

Արևելյան գործընկերության երկրներում ժողովրդավարության ամրապնդման գործում հետաքննական  ​​լրագրության դերն անչափ կարևոր է, քանի որ այն խթանում է թափանցիկությունն ու հսկողությունը: «Երբ քաղաքականությունը, բիզնեսը և հանցագործությունն անցնում են սահմաններից այն կողմ, լրագրությունը պետք է անի նույնը, որպեսզի համապատասխան կերպով լուսաբանում ապահովի», - գրում է Ժուռնալիստների եվրոպական ֆոնդի գլխավոր խմբագիր Բրիգիտ Ալֆտերը:

Ֆասիլիտատորներ`

Ռոբերտո Գոմես Լարես - System Administrator, պաշտում է Linux, անվճար ծրագրային ապահովումներ, քաղաքական ակտիվիստ: Ներկայումս ապրում է Բեռլինում, աշխատում է ՀԿ ոլորտում որպես ՏՏ ադմինիստրատոր, մասնագիտացած է լրագրողների/մեդիա կազմակերպությունների համար տվյալների անվտանգության շեշտադրումով Open Source գործիքների ոլորտում:

Ռուտա Վիմբա - ծրագրի ղեկավար և ֆասիլիտատոր: Ծնվել է Լատվիայում, ապրում է Բեռլինում: Աշխատում է ՀԿ և ոչ ֆորմալ կրթության ոլորտներում՝ լրագրության, հարևանության, համերաշխության տնտեսությունների, շրջակա միջավայրի և ստեղծագործական ակտիվության թեմաներով:

Նենսի Վալդման - ազատ լրագրող, գերմանական տպագիր և առցանց լրատվամիջոցների համար գրում է Միջին և Արևելյան Եվրոպայի թեմաներով: 2018թ. սեպտեմբերից ի վեր n-vestigate ծրագրի ղեկավարն է:

Ծրագիրը

Սեմինարն իրականացվում է «Հմտություններ, գիտելիք և իրազեկում. տեղեկատվական անվտանգությունը և  հաղորդակցությունը Արևելյան գործընկերության երկրներում հետաքննական լրագրության համար» ծրագրի շրջանակներում` նպատակ ունենալով Արևելյան գործընկերության երկրների հետաքննող լրագրողների շրջանում բարելավել իրազեկվածությունը տվյալների անվտանգության և հաղորդակցման Open Source գործիքների վերաբերյալ: Ծրագիրը հնարավորություն է տալիս ցանցեր ստեղծել, սովորել նոր գործիքներ, քննարկումներ ծավալել լրագրողական թիմերի և հանրության շրջանում:

n-vestigate ցանցը

Այս սեմինարը կազմակերպվում է n-vestigate ցանցի կողմից, որը գործող մեդիա ՀԿ-ների գործընկերություն է՝  n-ost (Գերմանիա)  RPDI (Ուկրաինա), Rise Moldova (Մոլդովա), hetq.am (Հայաստան), Liberali (Վրաստան) կազմակերպությունների համագործակցությամբ, ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից: 2015 թվականից ի վեր n-vestigate ցանցը ձգտում է տարածաշրջանում հետաքննական լրագրության որակի բարձրացմանը` աջակցելով անդրսահմանային հետազոտություններին, ցանցերի ստեղծմանը, վերապատրաստմանը և լրագրողների, լրատվամիջոցների, իրավաբանների, ակտիվիստների ու շահերի պաշտպանության փորձագետների միջև միջոլորտային համագործակցությանը:

n-vestigate- ի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար այցելեք www.n-vestigate.net

Սեմինարի կազմակերպման մասով ծրագրի գործընկերներն են՝

n-ost e.V. (Գերմանիա)՝ n-ost.org

Liberali (Վրաստան)՝ liberali.ge

Hetq.am (Հայաստան)՝ hetq.am

Լուսանկարում՝ սեմինարավարները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter