«Հրապարակ». Ծառուկյանը խոստացել է
Ռոբերտ Քոչարյանի 2004թ.-ի հրամանագրով քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարար Արա Արամյանը պաշտոնից ազատվեց: Նա այժմ դարձել է ԲՀԿ անդամ, և Գագիկ Ծառուկյանը նրան խոստացել է ընդգրկել ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում: Դրա դիմաց Արամյանը պարտավորվել է իր հայրենի Չարենցավանից և հարակից գյուղերից ԲՀԿ-ի համար ձայներ ապահովել:
Արամյանը պաշտոնից ազատվել էր, քանի որ որդին «Տրիումֆ» սրճարանում ատրճանակից կրակոցներ էր արձակել: Մնում է ենթադրել, թե Արամյանն ինչ մեթոդներով է ԲՀԿ-ի համար ձայներ ապահովելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել