
ՀՀԿ-ական պատգամավոր. «Դեկտեմբերն արտահերթ ընտրությունների համար լավագույն ժամանակը չէ»
ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր, ՀՀԿ-ական Վահան Հարությունյանը այն կարծիքին է, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար լավագույն ժամանակը չէ: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ 16 պատգամավորներ միացել են ստորագրահավաքին, որով իրենց համաձայնությունն են տալիս դեկտեմբերին անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս հայտարարությունից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխասենյակ են գալիս խմբակցության պատգամավորներ:
«Բոլորն էլ հայտարարել են, որ արտահերթ ընտրություններ պետք են, դա հանրության պահանջն է, խնդիրն այն է, թե երբ պետք է լինեն այդ ընտրությունները, կարծում եմ՝ դեկտեմբերն արտահերթ ընտրությունների համար լավագույն ժամանակը չէ»,- ասաց Հարությունյանը՝ հեռանալով խորհրդարանից: Տեղեկացնենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հրաժարվում է որևէ հարցի պատասխանել. ավելի ուշ սպասվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ճեպազրույցը:
Մեկնաբանել