
Խոսրով Հարությունյան. «Պետք է որոշել` երբ լինեն ընտրությունները, որ հանրությունն ընտրության հնարավորություն ունենա»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը չի մեկնաբանում ՀՀԿ խմբակցության այն պատգամավորների քայլերը, որոնք միացել են դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու ստորագրահավաքին: Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործուղման է եղել և տեղեկացված չէ վերջին օրերի ներքաղաքական զարգացումներից:
Այնուամենայնիվ Հարությունյանն ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարիք կա:
«Պետք է լինեն արտահերթ ընտրություններ: Երկրորդ կարծիք լինել չի կարող: Այստեղ միայն պետք է որոշել, թե երբ լինեն այդ ընտրությունները, որ հանրությունն ընտրության հանգիստ հնարավորություն ունենա»,- ասաց պատգամավորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել