HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Բոլորով բոլորում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է մեծամասնական թեկնածուներ առաջադրել բոլոր ընտրատարածքներում: Այս մասին թերթին տեղեկացրել է կուսակցության քաղաքական խորհրդի մի անդամ, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:

Ըստ նրա` բացառություններ կարող են լինել ընդամենը մեկ-երկու ընտրատարածքներում: Հիշեցնենք, որ բոլոր ընտրատարածքներում պատգամավորի թեկնածուներ առաջադրելու որոշում կայացրել է նաև Հանրապետական կուսակցությունը: Նման որոշման մասին քննարկումներ են թնթանում նաև Հայ ազգային կոնգրեսում:

Եթե իսկապես իրադարձություններն ընթանան հենց այս սցենարով, ընտրությունները կարող են լիովին դուրս գալ Սերժ Սարգսյանի վերահսկողությունից: Ընդ որում` ոչ միայն մեծամասնական, այլև` համամասնական ընտրակարգում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter