HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Արմեն Երիցյանը Արթուր Բաղդասարյանին չի աջակցելու

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ` նախարար Արմեն Երիցյանն օրերս իր աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ խստագույնս հրահանգել է իրեն արջի ծառայություն չմատուցել և նախընտրական շրջանում չփորձել` որպես պետական կառույցի ներկայացուցիչներ, խառնվել նախընտրական գործընթացներին:

Նկատենք, որ Արմեն Երիցյանը նախարար է դարձել ՕԵԿ քվոտայով, և այս կուսակցությունը Արմեն Երիցյանից` որպես ուժային կառույցներում աշխատած դեմք, լուրջ ակնկալիքներ ունի: Սակայն ՕԵԿ ակնկալիքներն առանձնապես չեն հուզում Երիցյանին: Ավելին` թերթի տեղեկություններով, վերջին շրջանում էլ ավելի են վատացել ՕԵԿ նախագահ, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Արմեն Երիցյանի հարաբերությունները:

Բանն այն է, որ Երիցյանն ուղղակի համարվում է Սերժ Սարգսյանի մարդը, և նախարարն «աշխատում է» ոչ թե Արթուր Բաղդասարյանի, այլ Սերժ Սարգսյանի հետ, անգամ կարելի է ասել` Սերժ Սարգսյանի համար: Այնպես որ, Արմեն Երիցյանը ևս իր մասով օգնելու է ՀՀԿ-ին, իսկ թե ինչպես է այս ամենը հանդուրժելու ՕԵԿ-ը, նախարարին առանձնապես չի հուզում: Պատճառը թերևս այն է, որ Ամեն Երիցյանին նախարար է նշանակել ոչ թե Արթուր Բաղդասարյանն իր քվոտայով, այլ Սերժ Սարգսյանը` իր քաղաքական որոշմամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter