
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում հոկտեմբերի 10-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 10-ին ժամը 10:00-14։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի և Մարտունի քաղաքի՝ բացառությամբ Շահումյան, Գարեգին Նժդեհ, Գետափնյա և Սայաթ-Նովա փողոցների, ջրամատակարարումը:
Հոկտեմբերի 10-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Ագարակ քաղաքի և Կարճևան գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել