
Կառավարությունը 38 միլիոն դրամ հատկացրեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի բուժման դեղերի ձեռքբերման համար
Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի ձեռքբերման համար կառավարությունը այսօրվա նիստին հատկացրեց 38 միլիոն դրամ:
Գումարը կտրամադրվի «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն» և «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ներին:
Կառավարության որոշմամբ՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը կստանա 25 միլիոն դրամ, «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ը՝ 12 միլիոն դրամ:
Գումարը այս ՊՈԱԿ-ներին փոխանցվելու է կառավարության պահուստային ֆոնդից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել