
Գուգարքը նախադպրոցական ուսումնական հաստատություն կունենա
Լոռու մարզի Գուգարք համայնքը նախադպրոցական ուսումնական հաստատություն կունենա: Այդ նպատակով կառավարությունն այսօրվա նիստին Գուգարք համայնքին հիմնական դպրոցից 661 քմ մակերեսով տարածք հատկացրեց:
Տարածքը համայնքին կհատկացվի 5 տարի ժամկետով:
Գործադիր բերված որոշման նախագծում ասվում է, որ 1988 թվականին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով քանդվել են համայնքի դպրոցն ու մանկապարտեզը։ 90-ական թվականներին կառուցվել է դպրոցի շենքը, որում ի սկզբանե տեղակայվել է նաև համայնքի մանկապարտեզը։ Սակայն համայնքի մանկապարտեզի կողմից զբաղեցված տարածքի նկատմամբ գույքային իրավունքների՝ պետական գրանցման բացակայության պատճառով հնարավոր չէ իրականացնել նախադպրոցական ուսումնական հաստատության լիցենզավորումը։
Արդեն այս որոշումից հետո կգրանցվի տարածքի նկատմամբ համայնքի անհատույց օգտագործման իրավունքը, որը հնարավորություն կընձեռի համայնքին կազմակերպել նախադպրոցական ուսում:
լուսանկարը՝ դպրոցի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել