HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը աշխատանքային օրեր են

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման համար հինգշաբթի-ուրբաթ աշխատանքային օրերը տեղափոխել հոկտեմբերի 27 և նոյեմբերի 3` շաբաթ օրեր:

Նախապես փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ներկայացված նախագծով՝ հոկետեմբեր 11-ի աշխատանքային օրը նախատեսված էր տեղափոխել հոկտեմբերի 20: Սակայն կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարությանն առաջարկեց աշխատանքային օրերը տեղափոխել հոկտեմբերի 27 և նոյեմբերի 3: Նախարարը նշեց, որ հոկտեմբերի 21-ին հանրապետության մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, և հոկտեմբերի 20-ին հանձնաժողովները պետք է նիստեր գումարեն՝ ընտրություններին նախապատրաստվելու համար:

Վարչապետը ևս համաձայնեց Արայիկ Հարությունյանի այս առաջարկությանը, կառավարության անդամները առարկություն չունեցան։ «Կարծում եմ` ընդունելի առաջարկ է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter