HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը հրաժարական կտա

Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ որոշել է հրաժարական տալ պաշտոնից։ Գրառումը ներկայացնում ենք նույնությամբ․

«Հարգելի և սիրելի արաբկիրցիներ, հարգելի Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես որոշել եմ ավարտել իմ, որպես վարչական շրջանի ղեկավար, պաշտոնավարումը: Այս երկու տարիների ընթացքում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր, որոնք եղել են ի օգուտ արաբկիրցու: Արաբկիրի ղեկավարի պաշտոնն ինձ համար եղել է ոչ թե աշխատանք, այլ հարթակ՝ իմ համայնքը զարգացնելու և հետաքրքիր դարձնելու համար: Ես կատարել եմ այս ամենն ամենայն պատասխանատվությամբ և սիրով՝ չակնկալելով որևիցե երախտագիտություն:

Իսկ կատարված և չկատարված աշխատանքի վերաբերյալ գնահատականը կարծում եմ կտաք ինքներդ: Սիրելի արաբկիրցիներ, իմ թանկագին գործընկերներ, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզնից՝ այս տարիների ընթացքում իմ կողքին լինելու, աջակցելու և վստահելու համար: Սա ամենամեծ գնահատականն է իմ՝ այս տարիների աշխատանքի համար:

Յուրաքանչյուր գործ շարունակական է և մենք միասին պետք է զարգացնենք մեր երկիրը, որպեսզի մեր երեխաներն ունենան բարեկեցիկ և ապահով ապագա: Երկրի զարգացումն ամենակարևոր ներդրումն է, որը գոյություն ունի և վաղվա անհոգ օրվա համար պետք է աշխատել այսօր: Արաբկիրը շարունակում և շարունակելու է մնալ իմ տունը և ես, ուժերիս ներածի չափով, լինելու եմ ձեր կողքին: Մաղթում եմ բոլորիս հաջողություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter