
Վարչապետի աշխատակազմից 1135 տեսախցիկ կհանձնվի «Յուքոմ» ՍՊԸ-ին
Վարչապետի աշխատակազմին ամրացված 1135 «Avigilon 2.0C-H4SL-BO1-IR» մոդելի տեսախցիկներ 6 ամիս ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվեն «Յուքոմ» ՍՊԸ-ին:
Նման որոշում կայացրեց կառավարությունը այսօրվա նիստին՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի առաջարկությամբ:
Թե ինչ նպատակով են տեսախցիկները հանձնվում ընկերությանը, որոշման նախագծում չի մանրամասնվում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել