HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նոր Սերունդ» ՀԿ-ի հայտարարությունը՝ ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի վերաբերյալ

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարություն է հրապարկել, որը նույնությամբ ներկայացնում ենք․

«Հաշվի առնելով վերջին օրերին համացանցում լայն տարածում գտած ԼԳԲՏ  քրիստոնյաների ֆորումի վերաբերյալ քննարկումները, խտրական, զրպարտող և վիրավորանք պարունակող կոչերը, խեղաթյուրված տեղեկատվությունը, 2018թ-ի հոկտեմբերի 5-ին անցկացված և առաջիկայում նախատեսվող բողոքի ակցիաներն ընդդեմ ԼԳԲՏ  քրիստոնյաների ֆորումի, ինչպես նաև այդ բողոքի ակցիայի ակտիվիստների կողմից մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՔՀԿ-ների և իրավապաշտպանների, մասնավորապես «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ի նկատմամբ ատելության կոչերը՝

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

  • ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս վարչապես Նիկոլ Փաշինյանի, չունի որևէ առնչություն ԼԳԲՏ  քրիստոնյաների ֆորումի կազմակերպման, հյուրընկալման կամ ֆինանսավորման հետ,

  • ԼԳԲՏ  քրիստոնյաների ֆորումը չունի քաղաքական ենթատեքստայն չի հետապնդում որևէ իրավական ակտի ընդունման կամ գործող իրավական ակտերի փոփոխման նպատակ,

  • ԼԳԲՏ  քրիստոնյաների ֆորումը անցկացվելու է կոնֆերանսի ձևաչափով չեն իրականացվելու քայլերթեր, մասսայական հանրային միջոցառումներ կամ շրջայցեր Երևանում և ՀՀ մարզերում,

  • ԼԳԲՏ  քրիստոնյաների ֆորումը չի ենթադրում և չի նախատեսում Աստվածաշնչի խմբագրում,

  • «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն չի հանդիսանում ԼԳԲՏ  քրիստոնյաների ֆորումի կազմակերպիչայն միայն տեխնիկական աջակցություն է ցուցաբերում՝ ֆորումի անցկացման համար։

  • «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն ողջունում է ցանկացած քաղաքացիական ակտիվություն, եթե այն իրականացվում է օրենքի շրջանակներում և չի ոտնահարում այլոց իրավունքները։

ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ

ՀՀ Կառավարությանը

  • Հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ կամ պարզաբանմամբ՝ ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումին ՀՀ Կառավարության առնչության բացակայության մասին,

  • Ներկայացնել դիրքորոշում ՀՀ-ում ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրների և նրանց նկատմամբ դրսևորվող խտրականության կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։

ՀՀ Ոստիկանությանը

  • Մինչ Ֆորումի անցկացումը և Ֆորումի ընթացքում վերահսկողություն իրականացնել սոցիալական ցանցերում հնչող ատելության կոչերի և սպառնալիքների նկատմամբ, որոնք իրենց մեջ պարունակում են հանցագործության տարրեր,

  • Ուսումնասիրել և պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր իրենց գործողություններով և կոչերով հրահրում են բռնություն և դրդում ատելության հիմքով հանցագործությունների,

  • Ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ՝ մինչև Ֆորումը և Ֆորումի ընթացքում հնարավոր բախումները կանխելու ուղղությամբ,

ԶԼՄ-ներին

  • Զերծ մնալ մարդու պատիվն, արժանապատվությունն ու բարի համբավը ոտնահարող, վիրավորանք և զրպարտություն պարունակող նյութերի կազմումից ու տարածումից,

  • Զերծ մնալ ոչ հավաստի կամ կեղծ, անհայտ և կասկածելի աղբյուրներից ստացված տեղեկատվության տարածումից։

Ընդդեմ ԼԳԲՏ Ֆորումի ակցիայի մասնակիցներին

  • Իրացնել հավաքների ազատության իրավունքը՝ ՀՀ և միջազգային իրավական ակտերին համապատասխան,

  • Սեփական ելույթներում և քարոզարշավներում զերծ մնալ մարդու պատիվն, արժանապատվությունն ու բարի համբավը ոտնահարող, վիրավորանք և զրպարտություն տարածող, բռնություն և ատելության հիմքով հանցագործություններ հրահրող արտահայտություններից և գործողություններից։

ՀՀ հասարակությանը

  • Չտրվել վերջին շրջանում լայն տարածում գտած քաղաքական շահարկումներին և  սադրանքներին, որոնք հիմնականում միտված են հասարակության պառակտմանը»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter