
Մանրամասներ՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին Երևանի փակ փողոցների մասին
Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվեց, թե երթևեկության ինչ սահմանափակումներ են լինելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին՝ հոկտեմբերի 11-ին ու 12-ին:
«Երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին ժամը 22:00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության ու Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցում, Աբովյան փողոցում, Աբովյան-Թումանյան խաչմերուկում, Նալբանդյան փողոցում, Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրանի Մեծի պողոտայում, Տիգրան Մեծից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում, Ամիրյան-Մաշտոցի պողոտա-Հանրապետության հրապարակ հատվածում», - ասաց Վալերիյ Օսիպյանը։
Ոստիկանապետի խոսքով՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 8.30-ից մինչև 10.30-ն, արգելվելու է երթևեկությունն Աճառյան փողոցից դեպի կենտրոն, Մյասնիկյան պողոտա-Հերացի-Կորյունի փողոցներով, Ազատության պողոտայով՝ Ազատության պողոտա-Բաբայան խաչմերուկից, Սարալանջի, Տերյան, Կորյունի փողոցներում։
«Ամբողջությամբ երթևեկության համարփակ են լինելու Մաշտոցի պողոտան, Աթենքի փողոցը, Ծիծեռնակաբերդի խճուղին։ Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 17.00-ից մինչև միջոցառման ավարտը, արգելվելու է երթևեկությունը Վազգեն Սարգսյան փողոցում, իսկ ժամը 8։30-ից փակ է լինելու Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Մաշտոց խաչմեչուկից դեպի Հանրապետության հրապարակ, Իտալիայի, Բեյրութի և Զաքյան փողոցները, Խորենացիփողոցը՝ Ագաթանգեղոսի խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծ- Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Վարդանանց խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից Հանրապետության հրապարակ հատվածում, Արամի փողոցը՝ Արամի-Խանջյան խաչմերուկից», - մանրամասնեց Վալերիյ Օսիպյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին հնարավորության դեպքում օգտվել մետրոպոլիտենից։
«Կարծում եմ՝ մետրոպոլիտենը պետք է շարժակազմերի քանակն այս օրերին մեծացնի, պարոն Օսիպյան, կարծում եմ, որ այս ուղղությամբ արժի հատուկ հանձնարարական տալ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք գալա-համերգին, Վալերիյ Օսիպյանը հորդորեց քաղաքացիներին հրապարակ գալ համերգից 2-3 ժամ շուտ, քանի որ անվտանգությաննկատառումներով պայմանավորված զննումներ են լինելու։
Մեկնաբանել