HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները պահանջում են չեղարկել ստուգման արդյունքները

Այսօր՝ ժամը 13։00-ին, Ալավերդի քաղաքի Գրիգոր Նարեկացի եկեղեցու հրապարակում հավաքվել էին Ալավերդու պղնձաձուլական գործարանի գրեթե բոլոր աշխատողները: Նրանք պահանջում էին կառավարության ուշադրությունն իրենց գործարանի հետագա աշխատատանքն ապահովելու համար: Կոչեր էին հնչում, որ փակվելու է գործարանը ու քաղաքում սկսվելու է արտագաղթ:

13:15-ից հետո գործարանի տարածքում փակվեց երկաթգիծը, այժմ փակ է Էնգելս թաղամասով անցնող միջպետական ճանապարհը: Աշխատակիցները ելույթներում պահանջում են չեղյալ համարել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարած ստուգումների արդյունքերը: Այստեղ է նաև Թումանյանի ոստիկանության բաժնի պետը: Հավաքվածները սպասում են Լոռու մարզպետի տեղակալ Արամ Խաչատրյանին:

Մանրամասները՝ շուտով

 

Մեկնաբանություններ (2)

Minas
Ի՞նչ են այդ արդյունքները․ What were the results of that environmental study???
Anush
Չեղարկել ՉԿԱ․․․․․․․․․ թող իրենց միլիոններից մուծեն այդ գումարը և փոխանցեն Ալավերդու բյուջե։ ՈՒ հենց այդ գումարով էլ Ալավերդիում ու տարածաշրջանում ստեղծվի արտադրություն, որ մարդիկ այդտեղ աշխատեն ու գործարանի տված չնչին աշխատավարձի հույսին չմնան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter