HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Ի՞նչ է մտածում բնապահպանության նախարարությունը, երբ մաքսային տարածքներում տոննաներով ժամկետանց դեղեր կան

ՀՀ վերահսկիչ պալատն արդեն ամփոփել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային ծառայության տարածքային որոշ ստորաբաժանումների գործառույթների նկատմամբ իրականացրած վերահսկողության արդյունքները:

Վերահսկողության ժամանակահատվածում` մաքսային հսկողության տարածքներում և մաքսային պահեստներում առկա են «ոչնչացում» մաքսային ռեժիմով հայտարարագրված շուրջ 4,5 տոննա դեղերի խմբաքանակներ, որոնց հիմնական մասը (4,27 տոննա, մաքսային արժեքը` 34,9 մլն դրամ) 2011 թ. ընթացքում ներկրվել է 2 կազմակերպության կողմից: Դեղերի հիմնական խմբաքանակը (4,24 տոննա, մաքսային արժեքը` 28,1 մլն դրամ) ներմուծման պահին արդեն իսկ եղել է ժամկետանց, մնացածը Հայաստանի Հանրապետությունում գրանցված չի եղել:

Դեղերի ոչնչացման գործընթացը կարգավորող լիազորված մարմինը, համաձայն ՀՀ կառավարության 1999 թ. հուլիսի 31-ի թիվ 487 որոշման, ՀՀ բնապահպանության նախարարությունն է, որը դեռևս չի լիազորել որևէ սուբյեկտի` իրականացնելու դեղերի ոչնչացումը:

Փաստորեն ՀՀ մաքսային տարածք տեղափոխված և «ոչնչացում» մաքսային ռեժիմով հայտարարագրված դեղերը մինչև ոչնչացման իրականացումը պահպանվում են մաքսային հսկողության տարածքներում կամ մաքսային պահեստներում, որոնց պահպանման համար վճարումները պահպանությունն իրականացնող կազմակերպություններին կատարում են ներկրող անձինք:

ՎՊ-ի հավաստմամբ` ոչնչացման ենթակա դեղերի երկարաժամկետ պահպանումը կարող է առաջացնել բնապահպանական խնդիրներ: Ըստ ՎՊ-ի եզրակացության` վերոնշյալ իրավիճակը հետևանք է դեղերի ոչնչացման գործառույթն իրականացնող սուբյեկտի, ինչպես նաև մաքսային մարմինների և դեղերի ոչնչացման գործընթացը կանոնակարգող ՀՀ բնապահպանության նախարարության համագործակցության բացակայության:

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից մաքսային մարմիններին ներկայացվող ապրանքների ձեռքբերման փաստաթղթերի արժանահավատությունն ստուգվում է նշված ծառայության հետբացթողումային հսկողության իրականացման վարչության կողմից` հիմնականում այլ երկրների մաքսային մարմիններին ուղղվող հարցումների միջոցով: 2010 թ. հարցումների թիվը եղել է 316, 2011 թ. ինն ամիսներին` 166: Ուսումնասիրությունից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրում գրեթե 40% ծավալ ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Իրանը, ԱՄԷ-ը, Թուրքիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Հարավային Կորեան և այլք, առհասարակ չեն պատասխանել իրենց ուղղված հարցումներին: Մնացած երկրները պատասխանել են հարցումների միայն 70%-ին:

Ըստ ՎՊ-ի` ստացվում է, որ հարցումների միջոցով չի ճշտվել ընդհանուր ներմուծումների ծավալի ավելի քան 50%-ին վերաբերող տեղեկատվությունը: Պալատի եզրակացության համաձայն` հնարավոր չի եղել ապահովել հետբացթողումային հսկողության արդյունավետ իրականացումը, ինչը բյուջետային լրացուցիչ մուտքեր կապահովեր: Հետբացթողումային հսկողության իրականացման արդյունքում էական անհամապատասխանություններ են արձանագրվել գործարքի գնով մաքսային արժեքի որոշմամբ մաքսային ձևակերպում ստացած ինվոյսային արժեքների և հարցման արդյունքում ստացված հաշիվ-ապրանքագրերի արժեքների միջև: Հետբացթողումային հսկողության իրականացման շրջանակներում ստացված տեղեկությունները ցույց են տալիս, որ ներմուծողների կողմից մաքսային ձևակերպումների համար ներկայացվող հաշիվ-ապրանքագրերի արժանահավատությունը շարունակում է զգալի ռիսկեր պարունակել բյուջեի մուտքերի ապահովման տեսանկյունից, ինչպես, օրինակ, ստորև նշված դեպքերում է.

«Ինտերպորտե» ՍՊԸ-ն 2010 թ. Իտալիայից ՀՀ մաքսային տարածք է ներմուծել 29 կոմպլեկտ դռներ` 1421 եվրո արժեքով (1 հատը` 49 եվրո): Իտալիայի մաքսային մարմիններից ստացված հաշիվ-ապրանքագրի համաձայն` ապրանքների ընդհանուր արժեքը եղել է 20859 եվրո (1 հատը` 719 եվրո): Հետբացթողումային հսկողության շրջանակներում իրականացված հարցման արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա պետական բյուջե է գաձվել 3430000 դրամ:

«Բիոարմինդ» ՍՊԸ-ն 2009 թ. Դանիայից ՀՀ մաքսային տարածք է ներմուծել 10650 կգ քաշով, 22760 ԱՄՆ դոլար արժեքով ֆերմենտներ, սակայն Դանիայի մաքսային մարմիններից ստացված հաշիվ-ապրանքագրի համաձայն` ֆերմենտների արժեքն իրականում եղել է 50655 ԱՄՆ դոլար: Նույն կազմակերպությունը 2010 թ. Դանիայից ՀՀ մաքսային տարածք է ներմուծել 11230 կգ քաշով, 28590 ԱՄՆ դոլար արժեքով ֆերմենտներ, սակայն Դանիայի մաքսային մարմիններից ստացված հաշիվ-ապրանքագրի համաձայն` ֆերմենտների արժեքն իրականում եղել է 52357 ԱՄՆ դոլար:

Վերը նշված կազմակերպության նկատմամբ հետբացթողումային հսկողությունն իրականացվել է 2011 թ., որի շրջանակներում իրականացված հարցման արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա պետական բյուջե է գաձվել 8885000 դրամ:

Մեկ այլ օրինակ. «Հինգ Աստղ» ՍՊԸ-ն 2010 թ. Իսպանիայից ՀՀ տարածք է ներմուծել 66931 կգ քաշով, 152100 եվրո արժեքով կերամիկական երեսապատման սալիկներ և սանտեխնիկա: Իսպանիայի մաքսային մարմիններից ստացված հաշիվ ապրանքագրերի համաձայն` նշված ապրանքների արժեքն իրականում կազմել է 245074 եվրո: Հետբացթողումային հսկողության շրջանակներում իրականացված հարցման արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա պետական բյուջե է գանձվել 12880000 դրամ:

Բոլոր օրինակները թվարկելն անիմաստ է: Ընդհանուր առմամբ 2010 թ. հետբացթողումային հսկողության իրականացման, վերը նշված և այլ բացահայտումների արդյունքում հաշվարկվել է 427 մլն դրամ պետական բյուջե գանձման ենթակա գումար (գանձվել է 285 մլն դրամ), 2011 թ. ինն ամիսների ընթացքում հաշվարկվել է 513,4 մլն դրամ (գանձվել է 312,4 մլն դրամ):

ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ և 6,1 կետով նախատեսված են մաքսային արտոնություններ: 6-րդ կետով նախատեսված արտոնությունները վերահսկելի են, և սահմանված 5 տարի ժամկետում դրանց կրկնակի տրամադրումը գործող տեղեկատվական բազայի առկայության պարագայում հնարավոր չէ: Սակայն, ըստ ՎՊ-ի, նույնը չի կարելի ասել 6.1 կետով նախատեսված անձանց (ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետներ և դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդներ, Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիներ) տրամադրվող արտոնության վերաբերյալ, քանի որ օրենսդրությամբ նշված չէ, թե քաղաքացին ծառայության ավարտից հետո ինչ ժամանակահատվածում և քանի անգամ կարող է ներմուծել իր անձնական օգտագործման գույքը:

Համաձայն ՎՊ-ի եզրակացության` ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6.1 կետով նախատեսված արտոնություններից օգտվող անձանց տեղեկատվական բազա ստեղծված չէ, որի պատճառով չի բացառվում վերը նշված կետով նախատեսված անձանց ծառայությունից հետո արտոնության կրկնակի տրամադրումը, իսկ դրա հետևանքով համապատասխան մաքսավճարների չափով չեն ապահովվի բյուջետային մուտքերը:

Վերահսկողության ժամանակահատվածում մաքսային հսկողության տարածքներում և մաքսային պահեստներում (համաձայն տրված տեղեկատվության) առկա է ԴԱՀԿ վարույթներով արգելադրված մոտ 60 տոննա շուտ փչացող ապրանք, որի զգալի մասն արդեն պիտանի չէ հետագա օգտագործման, հետևաբար նաև` իրացման համար:

ՎՊ-ն մի կարևոր արձանագրում էլ է կատարել. «Շուտ փչացող ապրանքները ԴԱՀԿ-ն իրավասու է իրացնել և ստացված միջոցները մուտքագրել դեպոզիտային հատուկ հաշիվ` վարույթի ավարտից հետո դրանց տնօրինման նպատակով: Սակայն նշված ապրանքների իրացումն օպերատիվ չկազմակերպելու պատճառով դրանք մինչև համապատասխան վարույթի ավարտը հիմնականում կորցնում են իրենց որակական հատկանիշները, ինչի արդյունքում դառնում են իրացման համար ոչ պիտանի, և դրանց մասով պետական բյուջեն չի համալրվում համապատասխան միջոցներով»: Այսպիսով հետևողական աշխատանք չի տարվել նաև մաքսային պահեստներում գտնվող շուտ փչացող ապրանքների իրացման ուղղությամբ, մինչդեռ մաքսային պահեստներում առկա 60 տոննայից ավելի շուտ փչացող ապրանքների (այդ թվում` ԴԱՀԿ ծառայության իրավասության ներքո գտնվող) ժամանակին իրացումը կապահովեր լրացուցիչ բյուջետային մուտքեր:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (7)

Karen
Paron Naxagah aynpes vor minch yntrutiunnery azatveq chepeishnik naxararneric isk heto karavarutiunum el mi lav petqa tap taq! Meka menq mer petutiunic chenq gna tox iranq gnan hognel enq drancic iranq tox gnan, menq ichqan petqa kpayqarenq. Paron Naxagah duq Kocharyanic lav xekavar eq, Levonikic lavn eq, bayc ays harcum mez het exeq!
Karen
HH Naxagahi asacy hetevyal hodvacum http://news.am/arm/news/90043.html henc konkret naev karavarutian ays andamin el e verabervum karcum em. Paron Naxagah axr mi tex vor naium es inqn el mexq chuni, chishta hreshtak chi bayc mexqy menak irany chi, karavarutiunum BEZ PREDELA tirum, uzum eq ays mi naxararn el lavy liner?? Karavarutian ashxatoxnery inch petqa iranc SHEFIN zekucum en inchn el dzer chi talis chen zekucum ba urem sistemana ptel arden u ttvaci hota galis!!! Varchapetuy maqur marda bayc ira koxqi havaqvacneric shat qich mard ka vor hayrenasera ayl voch kanach guin sirox. Paron Naxagah, Astvac mi ararce peterazm lini et nerkais karavarutian andamneric u ashxatoxneric shat qich mard kgna krvelu, gnalu enq eli menq hasarak joxovurds, el inch eq dranc pahum inchi mer mej irancic aveli lav krdutiun unecox chka, hatat ka prosto bolors el gitenq te inch paymannerov en yndunvum u bnakana dranic heto el talana tirum. Hankarc tox chporcen asen vor yndunvely ayl paymannerov chi, cicaxeli klini ev aveli shat ZZVANQ karajacni!
Valyo
Verahskic Palaty duqyani pes mi bana eli:) Stic grum u gnum en eli:) heto tanum tokosov bayc grpannerin en mucum:) Gone vercneluc imaceq te umic eq vercnum, ham talis ham el asum en
KKK
Asum en hamapatasxan pashtonyan menak ir tan lusamutnerin $240 000 gumara tvel el ur mnac bnutian pahpanutian masin hogatarutiuny. Urish patchar gumari hamar petq chi amtacel kam horinel qani vor Sahmanadrutian 88 rd hodvac el ka.
Yura
Zarmanum em te iren el inchi eq bnapahpanakan harcerov anhangstacnum, et mardy chi el porcum bnapahpanakan xndirnerin lucum ta, spsum e ir liazorutiunneri avartin u voric heto naxararutian mi zgali hatvac kdatarkvi. Arden isk navy varvuma u vraic ov dra masin giti paxchuma. Sa arajin depqy klini erb aktiv bayc tapuk irakan bnapahpanneric meky kkaravari ayd arden isk qayqayvac karuicy.
Val
Et pashtonin Vardani Ayvazyani kam Vladimir Gasparyani dzevi mard er petq!!! Pastoren hima petq e spasenq aveli vatin
Karen
Ի՞նչ է մտածում :))) ashxatuma chmtaci:) kam el meky mtel mi ban xabela inqn el havatacela! Bizinessi himunqnerov nshanakvacy xndir chi kara unena u inch uzi en el kani!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter