HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Հայաստանը կլինի Ինտերնետի ապագայի մասին գիտելիքի կենտրոնը

 

Ինտերնետի հիմնադիր հայր Լուի Պուզենը, Start Doon ընկերության հիմնադիր Ֆիլիպ Պուն եւ գլխավոր մենեջեր Հայկ Մնացականյանը «Թումո» կենտրոնում Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի փակման արարողության ժամանակ հայտարարեցին RINArmenia ծրագրի մեկնարկի մասին, որն ապագայում կփոխարինի Ինտերնետին։

Այն նախաձեռնել է ֆրանս-հայկական Start Doon ընկերությունը Հայաստանի կառավարության աջակցությամբ:

RINA-ն Recursive Inter Network Architecture-ի հապավումն է, որն ապագան է այն ամենի, ինչ առհասարակ կոչում ենք Ինտերնետ: RINA-ի նպատակը բոլոր միացված (connected) սարքերի ավելի հեշտ և ավելի անվտանգ հաղորդակցության ապահովումն է: 

Մերօրյա ինտերնետը հիմված է TCP/IP պրոտոկոլի վրա, որը նախագծվել է 1970-ական թվականներին, երբ ոչ ոք պատկերացնել անգամ չէր կարող, որ այն իրականություն կդառնա 50 տարի անց: RINA-ի հեղինակային իրավունքների ձեռքբերման նախատիպը ստեղծելու և հետագա ընթացքը պատկերացնելու նպատակով բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացվել վերջին 5 տարվա ընթացքում: Եվ ներկայումս Start Doon ընկերության ջանքերով այդ հետազոտությունները իրական ծրագրի են վերածվելու։

Այն կյանքի կոչելու համար կկազմվի փորձագետների և գիտնականների խումբ, որի հիմնական նպատակը կլինի ճարտարագետների խմբի ձևավորումը և ծրագրի գործարկումը Հայաստանի ողջ տարածքում` 18 ամսվա ընթացքում:

RINArmenia ծրագրի գաղափարի եւ իրագործման մասին «Հետքի» հարցազրույցը Start Doon ընկերության գլխավոր մենեջեր Հայկ Մնացականյանի հետ կարդացեք վաղը։

Լուսանկարում՝ աջից երկրորդը՝ Ֆիլիպ Պու, Հայկ Մնացականյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter