Հրդեհվել է սգո պարագաների արտադրամասը
Երեկ' ժամը 12.35-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզում' Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի թիվ 17 հասցեում' սգո պարագաների արտադրամասում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որին օգնության է մեկնել ևս մեկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.47-ին, մարվել'13.40-ին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այրվել են պահակակետի դուռն ու լուսամուտը, դագաղ և աղբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել