HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կսկսվեն բանակցություններ՝ Եգիպտոսի հետ ազատ առևտրային գոտի ստեղծելու վերաբերյալ

Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրային գոտի ստեղծելու, ինչպես նաև ՝ երկրների միջև համագործակցության հեռանկարները զարգացնելու վերաբերյալ հարցերը քննարկվել են վերջերս կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում: Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում:

Ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ քննարկումները սկսվել են ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանձնարարականներով: 

Ռուսաստանում Եգիպտոսի դեսպան Իհաբ Նասըրը հայտնել է, որ ԵԱՏՄ և Եգիպտոսի միջև տնտեսական համագործակցությունը շատ կարևոր է, հավելելով՝ որ թե՛ Եգիպտոսի, և թե միության անդամ երկրների հասարակությունն աջակցում է ազատ տնտեսական գոտու վերաբերյալ համաձայնությանը:

Վերջինս նաև նշել է, որ ԵԱՏՄ երկրների և Եգիպտոսի միջև եռանկարային համագործակցությանը կարող է նպաստել 2018թ վերջին Եգիպտոսում ռուսական արդյունաբերական գոտու բացումը:

Ըստ Իհաբ Նասըրի՝ այս համագործակցությունը փոխշահավետ է լինելու, քանի որ Եգիպոսն ունի առևտրային կապերի մեծ ցանց արաբական, աֆրիկյան երկրների, ինչպես նաև՝ Եվրոպական միության անդամ երկների հետ:

Նախատեսվում է ԱՏԳ վերաբերյալ քննարկումների առաջին փուլն սկսել մինչև 2018թ. վերջ:

Մինչ այդ՝ հոկտեմբերին ՌԴ է ժամանելու Եգիպտոսի նախագահ Աբդուլ-Ֆաթթահ Աս-Սիսին, ով ևս քննարկումներ կունենա առևտրային գոտու ստեղծման վերաբերյալ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter