Ավտոմեքենան ձորն է ընկել. կան զոհեր
Երեկ' ժամը 23.58-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում' Գորիս-Քարահունջ ավտոճանապարհի 9-րդ կմ-ում ավտոմեքենա է ընկել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 08 TT 944 համարանիշի ավտոմեքենան (վարորդ'1972 թվականին Գևորգ Շատունց) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:
Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել ավտոմեքենայի վարորդ Գ.Շատունցի, ուղևոր'1969 թվականին ծնված Աշխեն Ղազարյանի դիերը և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով' ուղևոր, 1992 թվականին ծնված Արամ Գրիգորյանին, որոնց շտապօգնության մեքենաներով տեղափոխել են Գորիս քաղաքի հիվանդանոց: Ա.Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել