HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոց` տաքսու մեջ

Հունվարի 18-ին` ժամը 17.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, տաքսի ծառայություններից մեկին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 59-ամյա վարորդին և նույն տաքսի ծառայության 28-ամյա կարգավարին:

Ավտոմեքենայի փոխանցման տուփի լծակի տակ հայտնաբերվել է թղթե փաթեթ' կանեփանման զանգվածով, իսկ վարորդի բաճկոնի գրպանում' թղթե 2 փաթեթ' 5,5 և 5,4 գրամ համանման զանգվածով:

Կարգավարի բաճկոնի գրպանից և գուլպայի միջից նույնպես թղթե փաթեթներ են հայտնաբերվել, համապատասխանաբար' 5,1, 1,7 և 3,6 գրամ կանեփանման զանգվածով:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վարորդը փաթեթները 10.000 դրամով ձեռք է բերել կարգավարից, իսկ վերջինս էլ' ոմն Միշայից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Ձեռնարկվում են միջոցառումներ Միշայի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter