HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ ՄԶԳ-ն և առողջապահության նախարարությունը դրամաշնորհային պայմանագիր են ստորագրել շտապօգնության բարելավման շուրջ

Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն  Ջաթինդեր Չիման և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երկամյա դրամաշնորհային պայմանագիր ստորագրեցին Հայաստանում շտապօգնության ծառայությունների հասանելիության բարելավման շուրջ: Արարողությանը ներկա էին նաև ՀՀ կառավարության և ԱՄՆ առաքելության ներկայացուցիչներ: 

Երկամյա դրամաշնորհը  2010թ օգոստոսին  ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ կառավարության միջև ստորագրված  առողջապահական և սոցիալական բարեփոխումների շուրջ օժանդակության համաձայնագրի մասն է հանդիսանում: 

«Շտապօգնության ծառայությունների հասանելիության բարելավման» դրամաշնորհային ծրագրի նպատակներն են.

  • Բարելավել շտապ օգնության ծառայությունների վերաբերյալ հանրային իրազեկումը տեղական ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպություների և մասնագիտական ասոցիացիաների միջոցով: 
  • Բարելավել շտապ օգնության ծառայությունների վերահսկմանն ու Հայաստանի  հանրային առողջապահության վրա շտապ օգնության ծառայությունների բարեփոխումների ընդհանուր ազդեցության գնահատմանն ուղղված` Առողջապահոության նախարարության կարողությունները:
  • Տեխնիկական փորձագիտություն տրամադրել Առողջապահության նախարարությանը` միջազգային ստանդարտներին համապատասխան  Հայաստանի շտապ օգնության ծառայությունների  հետագա զարգացման ռազմավարության մշակման համար:
  • Օժանդակել Առողջապահության նախարարության աշխատակազմի շարունակական մասնագիտական զարգացմանը` Հայաստանի շտապ օգնության ծառայությունների շարունակական կայունությունն ապահովելու նպատակով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter