HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձևավորվելու է սոցիալական բնակարանային ֆոնդ

Գործադիրն այսօրվա նիստում ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևանի Մոլդովական 70/1 և Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանային մասնաշենքերի որոշակի տարածք ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նվիրել այնտեղ բնակվող բնակիչներին' վեց ընտանիքի։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է հանրությանը տեղյակ պահել, որ 2011 թվականին հաստատված նոր հայեցակարգի համաձայն ՀՀ-ում ձևավորվելու է սոցիալական բնակարանային ֆոնդ, որի սեփականատերը լինելու է պետությունը։

«Այդ բնակարանային ֆոնդն այլևս սեփականաշնորհման ենթակա չի լինելու։ Այն որոշումները, որ ընդունում ենք, պայմանավորված են այն հանգամանքով, որ մենք ունեինք փախստականներին, ինչպես նաև հանրակացարաններում ապրող անապահով ընտանիքներին բնակարաններով ապահովելու ընդունված ռազմավարություն։ Այդ գործընթացը կհասցնենք իր տրամաբանական ավարտին։ Բայց սոցիալական նոր բնակարանային ֆոնդը, որը ձևավորվելու է, այլևս սեփականաշնորհման ենթակա չի լինելու», - շեշտել է վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter