HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովը կուսումնասիրի շաքարավազի շուկան

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մոնիտորինգի խումբը, որը մշտապես դիտանցումներ է կատարում մայրաքաղաքի առևտրի կետերում, արձանագրել է, որ վերջին շրջանում շաքարավազի շուկայում տեղի են ունենում գնային փոփոխություններ: Մի քանի շաբաթների կտրվածքով այս ապրանքատեսակի մանրածախ գինը որոշակիորեն բարձրացել է:

Այսօր` ապրիլի 7-ին կայացած Հանձնաժողովի նիստում որոշվեց կատարված դիտանցումների հիման վրա ուսումնասիրություններ սկսել շաքարավազի շուկայում: Հանձնաժողովը  շուկայում գործող ներկրող և արտադրող ընկերություններից կպահանջի տեղեկատվություն իրենց գործունեության, և, մասնավորապես,  գների բարձրացման հիմնավորումների վերաբերյալ:

ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ Հանձնաժողովի ուսումնասիրություններով Հայաստանում շաքարավազի պահանջարկը բավարարվել է ներկրվող շաքարավազի հաշվին, որն ապահովել է հիմնականում «Ալեքս Գրիգ» ընկերությունը: Սակայն այժմ շուկայում  գործում է նաև արտադրող ընկերություն՝  «Լուսաստղ շուգր» անվանմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter