HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարան. Աբովյան փողոցի մայթերը վերադարձվում են երևանցիներին

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Աբովյան փողոցի մայթերին տեղադրված ժամանակավոր շինություններն ապամոնտաժելու և մայթերն ազատելու  նպատակով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, դեռ անցյալ տարվա դեկտեմբերից բանակցություններ էին ընթանում տնտեսվարողների հետ։  

Բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ՝  տնտեսվարողների մի մասը դեռևս դեկտեմբերին ինքնակամ ապամոնտաժեց իրեն պատկանող ժամանակավոր շինությունները։  Մասնավորապես, ապամոնտաժվել են Թումանյան–Աբովյան փողոցների խաչմերուկում, Կաթողիկե եկեղեցու հարակից հատվածում, «Մոսկվիչկա»  խանութի հարևանությամբ տեղադրված ժամանակավոր շինությունները։ Ներկայում աշխատանքներ են ընթանում և ապամոնտաժվում է Աբովյան փողոցի վերին հատվածում տեղակայաված ևս 4 ժամանակավոր շինություն։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter