HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինտերնետով հայտարարել է ու «բռնվել»

Տավուշի մարզի դատախազությունից ոստիկանության Տավուշի բաժնում ապրիլի 22-ին նյութեր են ստացվել, որ Բերդ քաղաքի բնակիչ, 30-ամյա Մհեր Գ.-ն այս տարվա մարտին ինտերնետային կայքերից մեկում 500 ԱՄՆ դոլարով արծիվ վաճառելու վերաբերյալ հայտարարություն է տվել:

Կատարված քննությամբ պարզվել է, որ Մհեր Գ.-ն մարտի սկզբին Բերդ քաղաքին հարակից «Ջաբուռի քար» հանդամասում որսացել է «Կարմիր գրքում» հաշվառված գառնանգղ թռչուն՝ պետությանը պատճառելով 250 հազար դրամի նյութական վնաս:

«Գառնանգղը հայտնաբերվել և հանձնվել է Երևանի կենդանաբանական այգու տնօրինությանը: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter