«Առավոտ». ԱՄՆ Պետդեպում սպառնացել են ՀՅԴ Հայ դատի հանձնախմբին
«Առավոտի» ունեցած տեղեկություններով` Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ներկայացուցիչները բավական տհաճ զրույց են ունեցել ԱՄՆ-ի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Ինչպես հաղորդում է մեր աղբյուրը՝ ամերիկացիները դաշնակցականներին բաց տեքստով հասկացրել են, որ իրենց համար անընդունելի է ՀՅԴ հայաստանյան կառույցի գործունեությունը:
Ամերիկացիները լուրջ կասկածներ ունեն, որ ՀՅԴ-ականների վերնախավի մի մասը ցանկանում է Քոչարյանի՝ հրապարակային քաղաքականության վերադարձ, ինչը նրանց համար դեպքերի անցանկալի ընթացք է: Նրանք սպառնացել են Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներին, որ եթե ՀՅԴ-ն շարունակի քոչարյանամետ քաղաքականություն, ապա իրենք այլեւս աչք չեն փակի իրենց հայտնի «շատ փաստերի վրա»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել