HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». դեսպանը ներկա չի եղել

Ինչպես տեղեկացնում են Վրաստանում «ՉԻ» աղբյուրները, հունվարի 6-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցված պատարագին ներկա չի եղել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը՝ չնայած դեսպանները ավանդաբար մասնակցում են այդ միջոցառումներին:

Ի դեպ, ուշագրավ է, որ ի տարբերություն ՀՀ դեսպանի, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մասնակցել է՝ Սուրբ Ծննդյան կապակցությամբ ուղերձ հղելով Վրաստանի հայերին: Ի դեպ, անցած տարի Սահակաշվիլին անձամբ է մասնակցել այդ միջոցառմանը, ինչը ստիպել է այնտեղ ներկա լինել նաեւ այն ժամանակ Վրաստանում ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter