HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ՀՀՇ -ի Գեւորիկի նոր բիզնեսը

ՀՀՇ-ի հայտնի Գեւորիկը, «դավանափոխ» լինելով, ոչ միայն քաղաքական դրսեւորման նոր հնարավորություն է ստացել, այլեւ շատ կոնկրետ բիզնես է գտել իր համար: Նա կանգնում է ՀՀԿ գրասենյակի բակում եւ հրահանգում, թե ում մեքենան որտեղ պետք է կանգնեցվի:

Հատկապես ուշադիր է, որ Հովիկ Աբրահամյանի մեքենայի տեղում ոչ ոք մեքենա չկանգնեցնի: Բնականաբար, Գեւորիկն անվճար չի ծառայում իր նոր կուսակցությանը, ղեկավարությանը տեսնելով՝ մոտենում, գումար է ուզում ծառայության համար:

Երբ «Հրապարակի» թղթակիցը փորձել է լուսանկարել արդեն ՀՀԿ-ի Գեւորիկին «կուսակցական ակտիվ գործունեության պահին», վերջինս փախել է՝ գոռալով. «Ինձ չնկարես, սադրիչ»:

Փաստորեն, այնքան էլ հեռու չէ այն պահը, երբ Գեւորիկը, հարստանալով, սկսի զբաղվել ավելի լուրջ քաղաքականությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter