HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու ձերբակալված՝ «Նիկո» կահույքի սրահի մոտ հնչած կրակոցների գործով

Երևանի Տիգրանյան փողոցում գտնվող «Նիկո» կահույքի սրահի հարեւանությամբ  3 օր առաջ տեղի ունեցած խուլիգանության ընթացքում հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 23-ամյա Տիգրան Հ.-ն:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ այդ օրը՝ ժամը 16:30-ին, 18-ամյա Նարեկ Մ.-ն վիճաբանել է 19-ամյա Էդգար Ն.-ի հետ, որի ընթացքում Նարեկ Մ.-ն իր մոտ եղած «COLT GOV ERNMENT» գազային ատրճանակից կրակոցներ է արձակել և դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Նարեկ Մ.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել հանցագործության գործիք «COLT GOV ERNMENT» գազային ատրճանակը:

«Նարեկ Մ.-ն և Էդգար Ն.-ն ձերբակալված են: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մյուս մասնակիցներին պարզելու, ինչպես և հրազենները հայտնաբերելու ուղղությամբ»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter